28 հուլիսի 2012 - 19:42 AMT
Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը դարձավ Օլիմպիական չեմպիոն

Ռուսատանը ներկայացնոհ հայ ձյուդոիստ Արսեն Գալստյանը (60 կգ) Լոնդոնի Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ:

Գալստյանը Օլիմպիադայում մինչև եզրափակիչ փուլն անցկացրեց չորս մենամարտ և չորսում էլ տոնեց տպավորիչ հաղթանակներ:

Եզրափակիչ գոտեմարտում նա հանդիպեց ճապոնացի Հիրաոկի Հիրաոկային: Հայազգի մարզիկը առաջին իսկ րոպեներից իր ձեռքը վերցրեց նախաձեռնությունը և տոնեց մաքուր հաղթանակ: Արժե նշել, որ Ռուսաստանը պատմության մեջ առաջին անգամ տվեց Օլիմպիական ոսկե մեդալ: