Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 11075 միավորով: Նովակ Ջոկովիչը Սերբիայից 11000 երկրորդ տեղում է, իսկ ուժեղագույն թենիսիստների եռյակը եզրափակում է իսպանացի Ռաֆայել Նադալը, որն ունի 8905 միավոր:
Նալբանդյանը Օլիմպիական խաղերի առաջին հանդիպման արդյունքում 3:6, 4:6 հաշվով զիջեց Յանկո Տիպսարևիչին Սերբիայից: Էդուարդո Շվանկի հետ զուգախաղում Նալբանդյանը 3:6, 5:7 հաշվով զիջեց Ջո Վիլֆրիդ Ցոնգե և Միքայել Լլոդրե (Ֆրանսիա) զույգին: