30 հուլիսի 2012 - 19:08 AMT
Եգիպտական դատախազությունը օգոստոսի 1-ին կբողոքարկի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ վճիռը

Եգիպտոսի դատախազությունն առաջիկա չորեքշաբթի կբողոքարկի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործի վերաբերյալ դատարանի որոշումը, հաղորդել է դատախազության ներկայացուցիչ, արդարադատության նախարարի խորհրդական Մուսթաֆա Սուլեյմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դատախազության ներկայացուցիչը ընդգծել է, որ փաստաթուղթը, որը կուղարկվի դատարան, նախապատրաստվել է ամենայն մանրամասնությամբ, այնտեղ հաշվի են առնված բողոքարկման բոլոր օրինական հիմքերը: