30 հուլիսի 2012 - 21:14 AMT
Պաղեստինում վրդովված են ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությամբ

Պաղեստինյան իշխանությունները վրդովված են ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի հայտարարությամբ, ով նշել է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի:

Նախօրեին Ռոմնին հասարակայնորեն Երուսաղեմը կոչել է Իսրայելի մայրաքաղաք` այդ կերպ հակառակվելով միջազգային հանրության դիրքորոշմանը և սեփական երկրի կառավարությանը: