
Սիրիական ընդդիմության առաջնորդների մի խումբ Գերմանիայում անցել է պետական կառավարման դասընթացներ:
Ուսուցման համար մասամբ վճարել է ԱՄՆ պետդեպարտամենտը և ենթադրում է իշխանության նոր ներկայացուցիչների մոտ կառավարման հմտությունների ձևավորում:
Նրանց դասավանդվել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, իրավունքը, անվտանգության հարցերը և այլ դիսցիպլիններ, որոնք անհրաժեշտ կլինեն անցումային շրջանում:
Ծրագրի այլ հովանավորներ են հանդիսացել ԱՄՆ խաղաղության ինստիտուտը, Անվտանգության և միջազգային քաղաքականության գերմանական ինստիտուտը, ինչպես նաև հոլանդական և նորվեգական ՀԿ-ներ: