Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Միշել Մորգանելլան հեռացվել է թիմից և չի շարունակի մասնակցությունը Օլիմպիադային ռասիստական գրառման պատճառով, որ արել է Twitter-ում: Ինչպես հայտնել է ՌԲԿ-ն, գրառումը, որը շվեյցարական պաշտոնյաները ճանաչել են վիրավորական և սպառնալից, ուղղված էր Հարավային Կորեայի ժողովրդի դեմ և արվել է հարավկորեացիներին 2:1 հաշվով պարտվելուց հետո: Շվեյացարական Le Matin թերթը հրապարակել է այդ գրառումը, որից հետո ֆուտբոլիստի աքաունթը հեռացվել է:
Շվեյցարիայի հավաքականի համար Մորգանելլան հիմնական ֆուտբոլիստ է՝ նա երկու խաղերի բոլոր 90 րոպեներն անց է կացրել դաշտում: