Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Կահիրեում: «Ես վստահ եմ, որ Եգիպտոսի նախագահը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները»,-Պանետտայի խոսքն է մեջբերում «Ռոյթերսը»:
Նա հավելել է նաև, որ նախագահ Մուրսին և մարշալ Հուսեյն Տանտավին լավ հարաբերություններ են հաստատել ու աշխատում են նույն նպատակի համար: ԱՄՆ նախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է աջակցել Եգիպտոսին տարեկան 1,3 մլրդ դոլարի չափով:
Մոհամմեդ Մուրսին ընտրվել է նախագահի պաշտոնում 2012թ. հունիսի 24-ին և հարում է «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժմանը: