1 օգոստոսի 2012 - 16:03 AMT
Ադրբեջանական բանակում օր չի անցնում առանց «պատահական» մահվան դեպքերի

Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է, որի արդյունքում մահացել է Գերանբոյի շրջանի ՊՆ N զորամասի զինվոր Մեհդի Բահադիր օղլու Սուլթանովը: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա «մահացել է իր ինքնաձիգից բացված կրակի արդյունքում»: Ըստ նախնական վարկածի, Սուլթանովը մահացել է իրեն ամրագրված զենքից բացված կրակի արդյունքում:

Պաշտպանության մամլո ծառայությունը այդ լուրը հաստատել է ԱՊԱ գործակալությանը: Փաստով քննություն է ընթանում:

Տառացիորեն օրերս, հուլիսի 30-ին, Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինվոր Աբբասով Օրհան Ղահրաման օղլուն, 1992թ. ծնված, զոհվեց զինակցի ձեռքից զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում: