1 օգոստոսի 2012 - 19:38 AMT
Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել ՀԱԿ ակտիվիստների և վրդովված քաղաքացու միջև

Երևանի Մաշտոցի պողոտայում միջադեպ է տեղի ունեցել ՀԱԿ երթին մասնակիցների և պատահական անցորդի միջև, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտում` ՀՀ նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ գոռալով:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Netի թղթակիցը, շնորհիվ ոստիկանության օպերատիվ միջամտության, միջադեպին վերջ է տրվել և երթը շարունակվել է:

ՀԱԿ ակտիվիստները երթով անցնում են հետևյալ փողոցներով` Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Հյուսիսային պողոտա-Ազատության Հրապարակ:

Ցուցարարները տանում են պաստառներ, կարգախոսներ են գոռում ձերբակալված ակտիվիստների օգտին, ինչպես նաև, որ «եթե մանկապիղծներին Հայաստանում դատապարտում են երկու տարի ազատազրկման և Վահե Ավետյանի մարդասպան Ռուբեն Հայրապետյանն ազատ շրջում է Երևանում, ապա նրանց ակտիվիստներին դատապարտում են 6 տարի ազատազրկման»:

2011թ. օգոտոսի 9-ին ոստիկանությունը ձերբակալել է Հակ ակտիվօստներին: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: