11 դեկտեմբերի 2004 - 18:17 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԴԵՊԻ ԻՐԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՐԿՈՒ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանը մշակել է դեպի Իրան երակթուղու կառուցման երկու նախագիծ, լրագրողներին է հայտարարել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: 760 մլն դոլար արժողությամբ առաջին նախագծի համաձայն, երկաթուղին Երասխ կայարանից (Երեւանից 60 կմ դեպի հարավ-արեւելք) կհասնի մինչեւ ք.Մեղրի հայ-իրանական սահմանում (Երեւանից 350 կմ դեպի հարավ-արեւելք): 900 մլն դոլար արժողությամբ երկրորդ նախագիծը ենթադրում է երակթուղու կառուցում Զոդ ավանից (Սեւանա լճի արեւելյան ափին Երեւանից 130 կմ դեպի արեւելք) մինչեւ Մեղրի քաղաք: Երկու տարբերակներն էլ նախատեսում են 60 կմ երկարությամբ երկաթուղու հատվածի շինարարությունը Հայաստանի Մեղրի քաղաքից մինչեւ իրանական Ջուլֆան: