15 դեկտեմբերի 2004 - 21:47 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՑԻՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՕԳՏԻՆ
Այսօր կայացած փակ քվեարկության ընթացքում Եվրախորհրդարանի 407 պատգամավոր քվեարկել է Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու բանակցային գործընթաց սկսելու օգտին, 262-ը դեմ են արտահայտվել: Հիշեցնենք, որ բանակցություններ սկսելու հարցը կքննարկվի վաղը Բրյուսելում` ԵՄ անդամ երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների համաժողովում: Բանակցությունները սկսելուն դեմ են հանդես եկել հիմնականում ֆրանսիացի եւ գերմանացի աջերը, իսկ օգտին` ձախ կուսակցությունները, Իտալիայի, Իսպանիայի եւ Մեծ Բրիտանիայի աջերի մի մասը: