Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Վլասովը, ով Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, մեկնաբանել է Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ տարած հաղթանակը:
«Ինձ լավ եմ զգում, ճիշտն ասած, դեռևս չեմ հավատում: Գիտակցումը հետո կլինի: Սակայն ներսում ջերմություն եմ զգում, որ ինչ-որ նշանակալի բան եմ արել: Արսեն Ջուլֆալակյանն իսկապես իմ կուռքն էր, ինձ դուր է գալիս նրա ոճը: Ուրախ էի պայքարել նրա դեմ 2011թ Եվրոպայի առաջնության ժամանակ, որտեղ հաղթեցի նրան ծանրագույն մենամարտում: Սակայն իմ գլխավոր կուռքը Ալեքսանդր Կարելինն է, մենք նրա հետ միասին մարզվել ենք միևնույն մարզասրահում: Ես հետևում էի, թե ինչպես է նա կառուցում գոտեմարատը: Ուրախ եմ, որ շատ բան եմ սովորել և դարձել օլիմպիական չեմպիոն»,-նրա խոսքը հաղորդում է championat.com-ը: