Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը հրաժարվել է Ռուսաստանից վերանորոգումից վերցնել Sukhoi Superjet 100 երկրորդ խոշորագույն ինքնաթիռը: Ավիափոխադրողն ունի ընդամենը երկու SSJ:
«Մենք պաշտոնական հայտարարություն չենք կատարել: Մենք ինթնաթիռը չենք վերցնի վերանորոգումից, որովհետև նպատակահարմար չենք գտնում, քանի որ տարվա ընթացքում առաջացել է վերանորոգման կարիք»,- հաղորդել են «Արմավիայի» մամլո ծառայությունից:
Ավելի վաղ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ը հաղորդել է, որ հայկական ավիաընկերությունը զգալի պարտք ունի ինքնաթիռների սպասարկման համար, սակայն չի պատրաստվում վճարել: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ»-ի ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովի խոսքով, ներկա պահին «Արմավիայի» SSJ-ն գտնվում է Ժուկովսկիում թռիչքափորձարկման համալիրի տարածքում:
Հայաստանն ընդամենը ստորագրել է SSJ 100 երկու ինքնաթիռ ձեռք բերելու պայմանագիր: Առաջին ինքնաթիռը ստացվել է 2011-ին ապրիլին: Երկրորդից ավիափոխադրողը հրաժարվել է: