7 օգոստոսի 2012 - 15:42 AMT
Նյու Յորքում մահացել է արվեստի քննադատ և գրող Ռոբերտ Հյուզը

Նյու Յորքում երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75-րդ տարում վախճանվել է ամերիկացի գրող, արվեստի պատմաբան և քննադատ Ռոբերտ Հյուզը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին երեքշաբթի օրը հաղորդում է The Telegraph թերթը` մեջբերելով նրա հրատարակիչ Ալֆրեդ Ա. Քնոֆին:

Հյուզն իր կարիերան սկսել է Սիդնեյում, հետո տեղափոխվել է Եվրոպա և վերջապես հաստատվել Ամերիկայում, որտեղ Time ամսագրում սկսել է աշխատել որպես արվեստի քննադատ: Հյուզը փաստագրական ֆիլմեր է նկարել նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի և ամերիկյան արվեստի պատմության մասին:

Նրա ամենահայտնի գիրքը համարվում է «Ճակատագրական ափը» (1987), որում նկարագրվում են Ավստրալիայում տաժանակրորդների վաղ բնակավայրերը: