7 օգոստոսի 2012 - 21:51 AMT
Մուհամեդ Մուրսին ներկա չի գտնվել զինվորականների թաղման արարողությանը

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ներկա չի գտնվել զինվորականների թաղման արարողությանը, ովքեր զոհվել են Ռաֆահ քաղաքի մերձակայում գտնվող սահմանամերձ կետի վրա գրոհայինների կողմից իրականացված հարձակման արդյունքում:

Նա չի ցանկացել լրացուցիչ անհարմարություններ պարգևել Կահիրեի բնակիչներին, ովքեր մասնակցել են սգո արարողություններին, հաղորդել է նախագահական վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալին:

Նա հերքել է տեղկություններն այն մասին, որ Մուրսին հրաժարվել է ներկա գտնվել զինծառայողների թաղման արարողությանն, իբրև թե, խուսափելով սգո արարողության ժամանակ հնարավոր բողոքի ակցիաներից: