Լոնոդնում ավարտվում է Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մենամարտերը: Օգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Արթուր Ալեքսանյանը մինչև 96 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց կուբացի Յունյոր Ֆալկոնի դեմ:
Առաջին մրցափուլում Ալեքսանյանը շատ հստակ կատարեց գլորումը և հաղթեց 2:0 հաշվով: Կարևոր ու լարված ստացվեց երկրորդ մրցափուլը: Այստեղ հայ ըմբիշը հիանալի գործեց, կարողացավ դուրս հրել մրցակցին գորգից և հաղթեց 1:0 հաշվով: Երկու մրցափուլերում Ալեքսանյանը տոնեց հիանալի հաղթանակ և հռչավեց Օլիմպիական բրոնզե մեդալակիր:
Մինչ այս Հայաստանի հունահռոմեական հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալ է նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: