
Հյուսիսային Ֆրանսիայի իշխանությունները սկսել են արտաքսել ներգաղթյալներին, ովքեր ժամանել են Ռումինիայից: Ավելի քան 200 մարդ է արտաքսվել Լիլի մերձակայքում տեղակայված գնչուական ճամբարից, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանները այս գործողությունները կոչում են երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի վարած վիճելի քաղաքականության արձագանք:
Ըստ նրանց, երկրի նոր նախագահը խոստացել է արտաքսման փոխարեն այս խնդրի մեկ այլ լուծում առաջարկել: