14 հունվարի 2005 - 18:19 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ
Ֆրանսիայի հայկական կազմակերպություններից մեկը` VAN-ը («Հայկական զգոնություն ընդդեմ ժխտման») պահանջում է Ֆրանսիայի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի մեջ ներառել երկրորդ լրացուցիչ կետ: Այդ կետը նախաձեռնողների կարծիքով Հայոց ցեղասպանության պասիվ կամ ակտիվ ժխտումը պետք է դարձնի քրեականորեն պատժելի հանցագործություն: Հունվարի 25-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի դահլիճներից մեկում կկայանա նախձեռնող խմբի անդամների մամլո ասուլիսը: