14 հունվարի 2005 - 20:24 AMT
ԱՐԴԵՆ 30 ՀԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի քաղաքացիները` ԼՂՀ Շահումյանի եւ Ադրբեջանի Խանլարի շրջանների փախստականները, դիմել են Եվրոպական դատարան Բաքվից կոնտրիբուցիա ստանալու առնչությամբ: Մինչեւ հիմա նման դիմումներ ստացվել են 30 հայ քաղաքացիներից: Ներկայումս նրանց նամակները քննարկվում են Սթրասբուրգում: Դատարանում այդ հարցի քննարկումը կարող է կայանալ 2-3 տարվա ընթացքում: Հիշեցնենք, որ կաշառված ռուս գեներալների աջակցությամբ 1992 թվականին ադրբեջանական բանակի կողմից զավթված ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակիչները տեղահանվել են իրենց բնակավայրերից, իսկ նրանց տներում ներկայումս բնակվում են ադրբեջանցիները` ընդ որում բնակեցումը կազմակերպվել է Ադրբեջանի կառավարության կողմից: Խանլարի շրջանի բնակիչները հիմնականում տեղահանվել են 1991 թվականին` խորհրդային բանակի եւ ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ «Օղակ» գործողության ընթացքում: