Նոր Մոսկվայի տարածքում 62-ամյա մոսկվացու ամառանոցի վրա հարձակման ժամանակ գողացել են նկարիչ-նոնկոմֆորմիստների նկարների խոշոր հավաքածու: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսին» իրավապահ մարմինների աղբյուրը, հարձակումը կատարվել է օգոստոսի 10-ին` ուրբաթ առավոտյան, Լետևո-2 գյուղում:
«Շուրջ 03:00-ին դիմակներով երեք անհայտ անձինք թափանցել են առանձնատուն, դանակով և ատրճանակով սպառնացել տան տերերին, նրանց թոռանը և նրա ընկերոջը, ծեծել չորսին, որից հետո գողացել են 20-րդ դարի սկզբի 15 նկարներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գողացված կտավների արժեքը կազմում է շուրջ 3,5 մլն ռուբլի: