Հռոմի պապ Բենեդիկտ XVI-ի սենեկասպասավոր Պաոլո Գաբրիելեն, ում կասկածում են գաղտնի տեղեկատվություն գողանալու մեջ, կկանգնի դատարանի առաջ պապի գրասենյակից փաստաթղթերի գողության մեջ մեղադրանքով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա մեղադրվում է ԶԼՄ-ներում գաղտնի տեղեկատվության արտահոսքը կազմակերպելու մեջ:
Գաբրիելեի փաստաբանի խոսքով, նրա հաճախորդը խոստովանել է փաստաթղթերի գողությունը, նշելով, որ գործել է Կաթոլիկ եկեղեցու շահերից ելնելով: