14 օգոստոսի 2012 - 10:06 AMT
Էկվադորի նախագահը այս շաբաթ որոշում կկայացնի Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տալու վերաբերյալ

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրերան հայտարարել է, որ հույս ունի արդեն այս շաբաթ որոշում կայացնել Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:

«Ակնկալում եմ, որ այս շաբաթ մենք այս հարցի շուրջ հայտարարությամբ հանդես կգանք»,-ասել է նախագահը` ECTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ռաֆայել Կորրերան ընդգծել է, որ ծրագրում է չորեքշաբթի օրը այս հարցը քննարկել էկվադորցի դիվանագետների հետ, ովքեր աշխատում են Լոնդոնում: