14 օգոստոսի 2012 - 13:45 AMT
Էլթոն Ջոնը զրպարտության համար դատի է տվել Times-ին հոդվածների պատճառով, որոնք նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ

Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը զրպարտության համար դատի է տվել Times թերթին հոդվածների պատճառով, որոնք նրան մեղադրում են հարկերից խուսափելու մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ն:

«Հարկերից խուսափողների գաղտնիքները» վերնագրով երկու նյութերում Times-ը հայտարարել է, որ անցյալում ոմն Պատրիկ Մակկենա Ingenious Media խորհրդատվական խմբից եղել է երգչի հաշվապահը և իբր խորհուրդ տվել նրան, թե ինչպես խուսափել հարկերից:

Երգչի բողոքից հետո պարբերականը ուղղում է հրապարակել այս տարվա հուլիսի 22-ին, որում խոստովանել է, որ Մակկենան երբեք չի եղել Ջոնի հաշվապահը:

Երգչի թիմը մտադիր է հասնել վնասի փոխհատուցման նրա «հեղինակությանը և անձնական բարոյական վիճակին վնաս հասցնելու» համար: