19 հունվարի 2005 - 22:48 AMT
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՈՂՋ ՀԱՄԱԼԻՐԸ»
Թեեւ «դեպի Ռուսաստան կողմնորոշման» ավանդայան մոտեցման տարրերը դեռեւս պահպանվում են Հայաստանի արտաքին քաղաքական մտածողության մեջ, դրանք այնուամենայնիվ աստիճանաբար փոխարինվում են պրագմատիկ քաղաքականությամբ», գտնում է Շուշան Խաթլամաջյանը` «Նոր քաղաքականություն» ինտերնետ պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը: «Ռազմաքաղաքական տեսակետից Ռուսաստանը իսկապես Հայաստանի դաշնակիցն է...այլ բան է, որ Ռուսաստանի լոկ ռազմական ներկայությունը Հայաստանում չի լուծում նրանց ռազմավարական խնդիրների ողջ համալիրը», շարունակում է նա: Հայաստանի հետ հարաբերությունները, բացի նշված «ռազմակայանային» բաղկացուցիչից, հեղինակի կարծիքով, առանձնապես ոչ մի բանով աչքի չեն ընկնում: Հոդվածում տեսակետ է հայտնում, որ Հայաստանում ՌԴ դեսպանատունը ակտիվ քաղաքականություն չի վարում: «Ամեն դեպքում, նրա գործունեությունը «ցուցադրական, պաշտոնական» բնույթ է կրում...Նրա առաջին դեմքերը...հազվադեպ են հայտնվում հեռուստատեսության էկրաններին, գրեթե բացակայում են բանավեճերի ժամանակ եւ այլն: «Դա բացատրվում է կամ դիվանագիտական աշխատանքի խիստ հնաոճ լինելու հանգամանքով, կամ էլ Ռուսաստանը չափից շատ է համոզված Հայաստանի մեջ», եզրակացնում է Շ.Խաթլամաջյանը: