14 օգոստոսի 2012 - 11:57 AMT
Օխոտի ծովում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

«Ինտերֆաքսի» տվյալներով, այսօր «Հարավայի-Սախալինսկ» սեյսմոկայանը Մոսկվայի ժամանակով 7:25 հայտարարել է ցունամիի առաջացման վտանգի մասին, սակայն րոպեներ անց չեղյալ է հայտարարել նախազգուշացումը, քանի որ երկրաշարժը տեղի է ունեցել շատ մեծ խորության վրա:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Սախալինի բնակիչները երկրաշարժի պահին զգացել են մոտ 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ: