14 օգոստոսի 2012 - 16:55 AMT
Իրանում երկրաշարժերի հասցրած վնասը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 400 մլն դոլար

Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերի հասցրած վնասը, նախնական տվյալներով, կազմել է շուրջ 8 մլրդ իրանական ռիալ (400 մլն դոլար): Ծախսերի գումարը կարող է աճել, քանի որ դա երկրաշարժից հետո վնասների առաջին հաշվարկն է: Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մուհամմեդ Աշրաֆը հաղորդել է, որ ավելի ուշ վնասն ավելի մանրամասն կհաշվարկվի: