14 օգոստոսի 2012 - 16:56 AMT
Վախճանվել է ականավոր գիտնական և հաղորդավար Սերգեյ Կապիցան

Մոսկվայում կյանքի 84-րդ տարում մահացել է ականավոր գիտնական և հաղորդավար Սերգեյ Կապիցան, հաղորդում է «Ռոսսիա-24» հեռուստալիքը:

Կապիցան ծնվել է 1928-ին անգլիական Քեմբրիջում: Նրա հայրը` Պյոտր Կապիցան, եղել է Նոբելյան մրցանակի դափնեկիր; 1935-ին գիտնականի ընտանիքը տեղափոխվել է ԽՍՀՄ: 1973-ին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում հայտնվեց «Ակնհայտը` անհավատալի» հաղորդումը, որի հեղինակը և հաղորդավարն էր Ս. Կապիցան:

Նա բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների դափնեկիր է: