14 օգոստոսի 2012 - 17:17 AMT
Օլեգ Մկրտչյան. «Կուբանից» հեռանալու Դան Պետրեսկուի ցանկությունն ինձ համար անսպասելի էր

«Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը, մեկնաբանելով թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի հրաժարականը, նշել է, որ մարզչի ցանկությունն իր համար անսպասելի էր:

«Երբ գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս հաջողության բարձունքին, պետք է հասկանալ, որ դա որոշում է, այլ ոչ թե հանկարծահաս զգացմունք»,- ասել է Մկրտչյանը:

Նա նշել է, որ Պետրեսկուն շատ բան է արել «Կուբանի» համար և շնորհակալություն հայտնել նրան: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք նրան արժանի փոխարինող գտնելու համար, բայց համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այդ դժվարությունը»,- ասել է նա: