14 օգոստոսի 2012 - 19:07 AMT
Եվրամիությունը մտադիր է հումանիտար օգնություն տրամադրել Իրանին

Եվրամիությունը մտադիր է հումանիտար օգնություն ցուցաբերել Իրանին, որի բնակիչները տուժել են նախորդ շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, հաղորդում է «Ռոսբալթը»:

«Եվրոպական հանձնաժողովը վերլուծում է, թե ինչպես կարող է օգնություն տրամադրել Կարմիր Կիսալուսնի իրանական բաժնին, որն աշխատում է աղետի գոտում»,-հաղորդել է ԵՄ ճգնաժամերի դեմ պայքարի և աջակցության հարցերով հգանձնաժողովի ներկայացուցիչ Դևիդ Շարրոկը:

Ըստ նրա, ԵՄ ուշադիր հետևում է Իրանում տիրող իրավիճակի զարգացմանը երկրաշարժից հետո: