
Սիրիայի ընդդիմադիր շրջանների ներկայացուցիչները երեքշաբթի օրը փորձել են ներխուժել Շվեդիայում Սիրիայի դեսպանատուն, հաղորդում է France Presse-ը:
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կարգը խախտողներին: 10 չարագործներ ձերբակալվել են դեսպանատուն անօրինական ներխուժելու և նյութական վնաս հասցնելու համար: Սիրիայի նախագահի` կարգը խախտած հակառակորդների նկատմամաբ կարող է քրեական գործ հարուցվել:
Դեպքիցորոշ ժամանակ անց դեսպանատան մոտ տեղի է ունեցել Բաշար Ասադի ռեժիմի հակարակորդների ցույց, որին մասնակցել է մոտ 30 մարդ: