Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում 10 կմ խորության վրա 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը` հղում կատարելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնին (EMSC):
PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանի տարածքում երկրաշարժ է զգացվել, ԱԻՆ-ում հայտնեցին, որ պաշտոնական տվյալները դեռ ճշտվում են:
Օգոստոսի 11-ին երկրաշարժ տեղի էր ունեցել պարսկական Ահար քաղաքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել էր 9 բալ, և կան փլուզումներ: Ըստ վերջին տվյալների, մահացել է 300 մարդ և մոտ 2000 վիրավորվել են: Հայաստանում այդ երկրաշարժի առավելագույն ուժգնությունը եղել էր 4 բալ: