14 օգոստոսի 2012 - 20:43 AMT
Լարս ֆոն Թրիերը կինոժապավեն կպատրաստի կարճ սիրողական տեսագրություններից

Հայտնի դանիացի կինոռեժիսոր Լարս ֆեն Թրիերը Կոպենհագենի արվեստների փառատոնի շրջանակներում, Gesamt նոր նախագծում կպատրաստի կինոժապավեն, որը կներառի սովորական մարդկանց կարճ տեսագրություններ, ովքեր ոգեշնչվել են 6 հայտնի արվեստի գործերով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Բոլոր ստացված նյութերը կդիտարկվեն ռեժիսորի և նախագծի տնօրեն Յենլե Հալլունդի կողմից, ովքեր դրանցից լավագույները կներառեն կինոժապավենում: Դանիացի կինոռեժիսորի ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: