Հարավային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը պահանջել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյից ներողություն խնդրել ճապոնական գաղութային կառավարման համար: Ինչպես հաղորդում է Ռոսբալթը, Լի Մեն Բակը հայտարարել է, որ հակառակ դեպքում միապետին կհրաժարվեն ընդունել Սեուլում:
«Եթե հարստահարողները կարող են մոռանալ անցյալի մասին, ապա նրանց զոհերը` ոչ: Նրանք կարող են միայն խնդրել»,-ընդգծել է Կորեայի առաջնորդը: Նա նաև ընդգծել է, որ կայսրը պետք է հենց ներողություն խնդրի, այլ ոչ թե իրացավակցությունը հայտնի տեղի ունեցածի համար:
Իր հայտարարությունը Լի Մեկ Բակը արել է այսօր նշվող ազգային տոնի` Ազատության օրվա, նախօրեին: Տոնը նվիրված է ճապոնական գաղութային բռնապետությունից ազատվելուն: