27 հունվարի 2005 - 18:48 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵԼ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Ամերիկյան «Նյու Յորք լայֆ ինշուրընս» ապահովագրական ընկերությունն սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցման վճարումը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդման համաձայն, նախօրեին 333 հազար 333 դոլար ընդհանուր գումարի առաջին կտրոններն են հանձնվել Նյու Յորքի մի քանի հայկական բարեգործական կազմակերպությունների: