27 հունվարի 2005 - 22:57 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՂ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՇՓՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ, - ԳՏՆՈՒՄ Է Դ. ԱԹՔԻՆՍՈՆԸ
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի ընդունումից հետո մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը կսկսի հարաբերություններ հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ներկայացուցիչների հետ եւ կքննարկի նրանց հետ խնդիրներ»,- հայտարարել է ԵԽԽՎ կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի հեղինակ Դ. Աթքինսոնը «Բի-Բի-Սի»-ին տված հարցազրույցում: Նա կարծիք է հայտնել, որ այս բոլոր տարիներին ոչ մի իրական շփում չի եղել ադրբեջանական իշխանությունների եւ ԼՂ ներկայացուցիչների միջեւ: Դ. Աթքինսոնի խոսքերով` հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկխոսություն հաստատել կողմերի միջեւ, ինչին եւ ձգտում է Եվրախորհուրդը: