17 օգոստոսի 2012 - 16:51 AMT
Լիբանանում առևանգվել են ևս երկու հոգի, տեղի շիիթները հերքում են իրենց մասնակցությունը

Լիբանանից չեն դադարում հաղորդագրություններ ստացվել մարդկանց առևանգման մասին: Ուրբաթ օրը տեղի ԶԼՄ-ները հաղորդել են ևս երկու կորածների մասին:

Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, դա տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Մոկդադ շիիթական ցեղը, որը գերի էր վերցրել մի քանի սիրիացի և թուրք քաղաքացիների, հայտարարել է, որ կդադարեցնի այդ պրակտիկան:

Համայնքի ներկայացուցիչները հերքում են նոր առևանգումներին մասնակցություն ունենալը:

Լիբանանում տեղի ունեցած առևանգումները մտավախություն են առաջացրել, որ սիրիական հակամարտությունը կարող է ներթափանցել երկիր: