17 օգոստոսի 2012 - 21:10 AMT
Բրիտանիան Ասսանժին փաստաթղթեր չի տրամադրի Էկվադորի դեսպանատնից մեկնելու համար

Լոնդոնը հայտարարել է, որ փաստաթղթեր չի տրամադրի WikiLeaks-ի հիմանդիր Ջուլիան Ասսանժին և կխոչընդոտի Էկվադորի դեսպանատնից օդանավակայան ուղևորվելուն` անկախ քաղաքական ապաստանի վերաբերյալ որոշման, ասել է Ռուսաստանում Էկվադորի դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալան` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանը տարակուսանք էր արտահայտել Ասսանժի նկատմամբ Մեծ Բրիտանիայի գործողությունների առնչությամբ:

Ասսանժին քաղաքական ապաստան տրամադրելու որոշման մասին հինգշաբթի հայտարարել էր Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն: