Չինաստանը ողջունում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնացի պաշտոնում Քոֆի Աննանի փոխարեն Լահդար Բրահիմիի նշանակությունը և կաջակցի նրա միջնորդական ջանքերին, ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ալժիրի ԱԳՆ նախկին ղեկավար Բրահիմին, ով ժամանակին ավանդ է ունեցել Լիբանանում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու մեջ, ուրբաթ օրը նշանակվել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի բանագնաց:
«Պարոն Բրահիմին ունի հարուստ դիվանագիտական փորձ, նա հարմար թեկնածու է այդ պաշտոնը զբաղեցնելու համար»,- ասել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցին Գանը` մեկնաբանելով Բրահիմիի նշանակումը:
«Չինաստանն ակտիվ կերպով կաջակցի Բրահիմիի բոլոր միջնորդական քաղաքական ջանքերին, որոնք նա կձեռնարկի»,- ասել է ներկայացուցիչը: