18 օգոստոսի 2012 - 13:03 AMT
ՌԴ ԱԳՆ. Փակելով Սիրիայում ՄԱԿ դիտորդների առաքելությունը` հանրությունը զրկվեց օբյեկտիվ տեղեկատվության աղբյուրից

Սիրիայում փակելով ՄԱԿ դիտորդների առաքելությունը` միջազգային հանրությունը զրկվել է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու աղբյուրից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը:

«Առաքելության փակումը, մեր կարծիքով, որոշակի բացասական հետևանքներ կունենա: Առաջին հերթին, միջազգային հանրությունը կզրկվի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու աղբյուրից, իսկ դա ծայրահեղ կարևոր է Սիրիայի ներկա իրավիճակում»,- Գատիլովի խոսքերը հաղորդում է «Ինտերֆաքսը»: