18 օգոստոսի 2012 - 13:57 AMT
Թամանյան թերակղզու ափերին գտնվել են հնագույն առևտրային նավի մնացորդներ

Թամանյան թերակղզու ափերի մոտ վերջերս Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտարշավի սուզորդները հայտնաբերել են հնագույն նավի մնացորդներ և գանձեր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ափ են հանվել մետաղադրամներ և զարդեր, Թամանյան թերակղզու ափերի մոտ` ծովի խորքում, հայտնաբերված Ֆանագորիա քաղաքը դեռ շատ գանձեր է թաքցնում»,- հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Օլխովսկին:

Գիտարշավի նպատակն է ուսումնասիրել հին հունական քաղաքի ջրասույզ եղած մասը: Նրա ծովափնյա մասը սուզվել է մ.թ 1-ին դարում ծովի մակարդակը բարձրանալու հետևանքով:

Հայտնաբերված նավի երկարությունը 16 մետր է, մոտավոր տարիքը` 13 դար: