Օգոստոսի 14-18-ն արժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,028,833 ԱՄՆ դոլար 1 դոլարի համար 410.98 դրամ միջին կշռված փոխարժեքով և վաճառվել 101.989.658 դոլար 1 դոլարի համար 412.04 միջին կշռված փոխարժեքով, հադորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը:
Նշված շրջանում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում կատարվել է 13.900.000 դոլարի առք և վաճառք մեկ դոլարի համար 411.41 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Ներբանկային շուկայում կատարվել է 2.900.000 դոլարի առք և վաճառք 1 դոլարի համար 411.75 դրամ միջին կշռված փոխարժեքով:
Արժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 866.183.746 ռուսական ռուբլի մեկ ռուբլու համար 12.77 միջին կշռված փոխարժեքով և վաճառվել 100.341.533 ռուսական ռուբլի 12.98 դրամ փոխարժեքով:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում նշված շրջանում գործարքներ չեն կատարվել:
Օգոստոսի 6-12-ը բանկերի կողմից դրամով տրամադրվող վարկերի ծավալը կազմել է 26,4 մլրդ, իսկ դոլարով տրամադրվող վարկերի ծավալը` 37,3 մլն: