20 օգոստոսի 2012 - 16:02 AMT
Բրիտանական թագուհու ամուսինը` Էդինբուրգի դուքսը, դուրս է գրվել հիվանդանոցից

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսինը` Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, դուրս է գրվել շոտլանդական Աբերդինա քաղաքի հիվանդանոցից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

91-ամյա դուքսը պրոֆիլակտիկ նպատակներով հոսպիտալացվել էր անցած չորեքշաբթի միզապարկի վարակի կրկնվելուց հետո:

Հիվանդության պատճառով նա ստիպված էր բաց թողնել մի շարք հանդիսություններ` նվիրված Էլիզաբեթ 2-րդի ադամանդե կառավարմանը: