Իսրայելական «Շին բետ» անվտանգության ծառայությունը բացահայտել է ահաբեկչական ցանց` կապված Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի հետ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով The Jerusalem Post իսրայելական հրատարակությունը:
Թերթը հաղորդել է, որ ահաբեկիչները սկսել են գործել 2012-ի ապրիլի-մայիսին, նրանց պլանների մեջ մտել է իսրայելցի զինվորի կամ խաղաղ բնակչի առևանգումը` նրան հետագայում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու նպատակով:
Այդպիսով, ահաբեկիչները ցանկացել էին հասնել Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի առաջնորդ Ահմադ Սադաթի ազատագրմանը, ով կալանքի տակ է գտնվում Իսրայելում: