20 օգոստոսի 2012 - 15:38 AMT
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Հալեպի հայկական Ազգային առաջնորդարանի գրավման մասին տեղեկությունները

ՀՀ ԱԳՆ-ն պաշտոնապես հերքում է Սիրիայի ընդդիմադիրների կողմից Հալեպի Ջդայդե թաղամասի մոտակայքում գտնվող Ազգային առաջնորդարանի գրավման մասին տեղեկությունները: Այս մասին PanARMENIAN.Net-ի ղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Սիրիացի ընդդիմադիրները տեղեկատվություն էին տարածվել, որ իրենք գրավել են Հալեպի Ջդայդե թաղամասը: Այդ թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա է գտնվում Կիլիկիան վարժարանը, իսկ 400 մետր հեռավորության վրա՝ Ազգային առաջնորդարանը: