20 օգոստոսի 2012 - 18:19 AMT
Հարավային Կորեայում նախագահի պաշտոնում առաջին անգամ առաջադրվել է կին

Հարավային Կորեայում առաջին անգամ կինը դարձել է երկրի նախագահի պաշտոնի թեկնածու: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, երկուշաբթի օրը Իսլան քաղաքում կայացած համազգային կուսակցության համագումարում հայտարարվել է, որ 60-ամյա Պակ Կին Հեն մեծ առավելությամբ հաղթել է թեկնածություն առաջադրելու վեճում:

Կնոջ համար, ով հանգուցյալ նախագահ Պակ Չժոն Հիի ավագ դուստրն է, ձայներ է տվել ընտրողների կոլեգիայի, երկրի քաղաքացիների և կուսակցական համագումարի պատվիրակների 86.3 տոկոսը:

Իր ելույթում նա հայտարարել է, որ «մտադիր է պայքարել բոլոր մարդկանց միավորելու նոր դարաշրջան հաստատելու համար, պատմության մեջ նոր էջ բացել, որը կմիավորի նրանց, ովքեր առաջատար դեր են խաղացել երկրի ինդուստրիալիզիացիայի մեջ և ավանդ ունեցել նրա ժողովրդավարական զարգացման գործում»: