Գեներալ Մարտին Դեմպսին` ԱՄՆ շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի ղեկավարը, քննարկել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարության հետ զինվորականների վրա հարձակումների քանակի կտրուկ ավելացումը` անհանգստություն հայտնելով այդ փաստի հետ կապված:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, վերջին նման դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը. աֆղանցի ոստիկանի համազգեստով մարդը սպանել է ՆԱՏՕ-ի ուժերի զինվորականի:
Անցած երկու շաբաթվա ընթացքում հարձակումների արդյունքում սպանվել են ՆԱՏՕ-ի ուժերի 9 զինծառայողներ: