20 օգոստոսի 2012 - 18:15 AMT
Միակողմանի գաղափարները կիրառելի չեն Սիրիայում ճգնաժամը կարգավորելու համար, կարծում է Սերգեյ Լավրովը

Միակողմանի գաղափարները կիրառելի չեն Սիրիայում ճգնաժամը կարգավորելու համար, կարծում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, նա այդ մասին հայտարարել է` մեկնաբանելով Թուրքիայի նախաձեռնությունը, որն առաջարկել է Սիրիայում ստեղծել անվտանգության գոտի փախստականների համար:

Նրա խոսքով, երկու կողմերից Սիրիայում կատարվում են ռազմական հանցագործություններ, դա արձանագրված է մարդու իրավունքների անկախ հանձնաժողովի վերջին զեկույցում: «Անկախ նրանից, թե ինչպես է դա սկսվել, հիմա գլխավորը զինված հակամարտությունը կանգնեցնելն է, ցանկացած այլ գաղափարներ նշանակում են, որ դրանց հեղինակները պատրաստ են մեծ թվով մարդկային կյանքերով վճարել ինչ-որ սեփական նպատակների հասնելու համար»,- հավելել է Լավրովը: