20 օգոստոսի 2012 - 18:02 AMT
Օգոստոսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,97 դրամ

Օգոստոսի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 100 հազար դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 411,50 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 1 դոլարի դիմաց 411.50 դրամ:

Միաժամանակ, օգոստոսի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 410,97 դրամ` կրճատվելով օգոստոսի 19-ի համեմատ 0,16 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 506,85 դրամ` կրճատվելով 1,64 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 12,83 դրամ` կրճատվելով 0,06 կետով: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: