20 օգոստոսի 2012 - 18:06 AMT
Ֆինանսների նախարարություն. Օգոստոսի 20-26-ին թանկարժեք մետաղների պետական գները

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 20.08.12թ.-26.08.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը կկազմի 19582.02 (-102.28), բացթողնման գինը` 21284.80 (-111.18), արծաթի գնման գինը` 339.49 (-1.31), բացթողնման գինը` 369.01 (-1.42), պլատինի գնման գինը` 17163.59 (+9.64), բացթողնման գինը` 18656.08 (+10.48), պալադիումի գնման գինը` 7062.24 (-50.1), բացթողնման գինը` 7676.35 (-54.45):