Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-հուլիսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 1886,3հազար տոննա, ինչը 9,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 256,2 հազար տոննա, ինչը 7,7% գերազանցում է 2011 թվականի հունվար-հուլիս ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 715,5 հազար տոննա բեռ, ինչը 5,2%-ով գերազանցում է 2011թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 914,6 հազար տոննա, ինչը 14,5%-ով գերազանցում է 2011 թ. հունվար-հուլիսի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ 5,1%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-հուլիսին այս ցուցանիշը կազմել է 1435 տոննա՝ 2011 թ. նույնժամանակահատվածում գրանցված 1366 տոննայի դիմաց:
Միայն 2012 թվականի հուլիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,6%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 301,8 հազ.տոննա բեռ, որից 116,7 հազ. տոննան՝ ներմուծման, 40,2 հազ. տոննան՝ արտահանման և 144,9 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:
Ընդ որում, արտահանման հաղորդակցությունում գերակշռում էին, մասնավորապես, գունավոր հանքանյութը (10,6 հազ. տաննա), ցեմենտը (10 հազ. տոննա), սև մետաղների ջարդոնը (5 հազ. տոննա): Ներմուծման հաղորդակցությունում տեղափոխած բեռների գերակշիռ մասը կազմում են, մասնավորապես, հատիկավորները (54,8 հազ.տոննա), և նավթային բեռները (23,2 հազ. տոննա): Իսկ տեղական հաղորդակցությունում ամենից շատ փոխադրվել է գունավոր հանքանյութը (100,4 հազ. տոննա), շինարական նյութեր (26,1 հազ. տոննա), հաց և հատիկավոր բեռները (1,8 հազ. տոննա):
Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքները վկայում են ընկերության ճկուն սակագնային քաղաքականության արդյունավետության մասին, ինչը բերում է բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանը, հաղորդում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը: